Բավ է պառակտվել
20-01-2015 09:21

ՌԴ քննչական կոմիտեի նախագահը Հայաստանում է

Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը ժամանել է Երևան: Ինտերֆաքս-ի տեղեկացմամբ, այս մասին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը: Նա Երևան է ժամանել Գյումրիում տեղի ունեցած սպանության գործով քննչական աշխատանքները կազմակերպելու համար: Երկրի ղեկավարությունը հանձնարարել է Բաստրիկինին «սերտ համագործակցությամբ աշխատել Հայաստանի իրավապահներ մարմինների հետ՝ հանցագործության հանգամանքների առավելագույնս օբյեկտիվ և ամբողջական հետաքննության համար»: ՌԴ քննչական կոմիտեում վստահություն են հայտնել, որ «դաժան սպանության մեղավորը արժանի պատիժ կկրի օրենքի ողջ խստությամբ»:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը Ալ.Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։ Հրավերն ընդունվել էր: