Բավ է պառակտվել
19-02-2015 12:52

ՀՀ վարչապետը կգլխավորի կաշառակերության դեմ պայքարի խորհուրդը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կստեղծվի կաշառակերության դեմ պայքարի խորհորդ: Համապատասխան որոշումը ընդունվել է փետրվարի 19-ին՝ կառավարության նիստի ընթացքում: Ինչպես նշել է արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, տվյալ խորհրդի ստեղծման նպատակը կաշառակերության դեմ պայքարի ռազմվարության քննարկումն է, ինչպես նաև վերջինիս հիման վրա ստեղծված ծրագրերի իրականացումը: Խորհրդի կազմում կներառվեննաև ընդդիմադիր խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները, որի կապակցությամբ կառավարությունը կդիմի ԱԺ խոսնակին, ով, իր հերթին, կտեղեկացնի այդ մասին խմբակցություններին: