27-05-2015 11:56

Պետք է կրճատենք գործուղումների քանակը. Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարությունը որոշում ընդունեց տեղաբաշխում կատարել բյուջետային եռամսյակային հատկացումներում՝ արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված ծախսային հոդվածի տարեկան գումարից 60 մլն դրամը տեղափոխելով առաջին կիսամյակ։ Ինչպես նշեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, անփոփոխ է մնում այդ հոդվածով նախատեսված տարեկան ծախսային մեծությունը։ «Առաջարկությունը պայմանավորված է առաջին կիսամյակում նախատեսված ծախսերը լիարժեք կատարելով»,-ասաց նա։ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ կառավարության գործուղումներին և նշեց, որ պետք է կրճատել գործուղումների քանակը։ «Իհարկե պետք է քննարկենք, և որը կարևոր է, պետք է անպայման գնան մեր պատվիրակությունները։ Բայց եթե կարևորությունն ավելի քիչ է, ուրեմն, իմ կարծիքով, մենք պետք է մերժենք»,-ասաց նա։