Բավ է պառակտվել
19-02-2015 11:50

Վարչապետը հանձնարարել է նվազեցնել նոտարական ծառայության վճարը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին հանձնարարեց ներկայացնել օրենքի նախագիծ, որով կնվազեցնի նոտարիատի ծառայության համար վճարվող գումարի չափը: Կառավարության նիստում Հովհաննես Մանուկյանը երբ ներկայացնում էր «Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ արժե ծառայության վճարը: Նախարարն ասաց, որ նոտարի ծառայության վճարը 12 հազար դրամ է: «Ես առաջարկում եմ հաջորդ անգամ ներկայացնել փոփոխությունների նախագիծ և նվազեցնել ծառայության վճարը»,- հորդորեց վարչապետը: Հովհաննես Մանուկյանը խոստացավ քննարկել և ներկայացնել նման առաջարկ: