Բավ է պառակտվել
06-08-2015 09:30

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցչին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսին, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել տիկին Արենսի գործունեությունը և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար: Կառավարության ղեկավարը կարևորել է համատեղ իրականացվող ծրագրերը և գոհունակությամբ նշել, որ ընթացիկ տարվա հունիսին հաստատվել է 2016-2020 թվականների ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեության ծրագիրը: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության, կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծումը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և այդ նպատակով գործադիրը շարունակելու է իրականացնել հետևողական քայլեր:
Իր հերթին, Հենրիետ Արենսը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ սերտ համագործակցության և ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած մշտական օժանդակության համար: Տիկին Արենսը վստահություն է հայտնել, որ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հաջողությամբ կշարունակի մեր երկրում տարբեր սոցիալական ծրագրերի իրականացումը, այդ թվում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական տարբեր ծրագրերում ներգրավելու, ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման, երեխաների իրավունքների պաշտպանության և այլ ուղղություններով:
Հովիկ Աբրահամյանն արդյունավետ համագործակցության համար Հենրիետ Արենսին պարգևատրել է ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով: