Բավ է պառակտվել
09-12-2014 12:00

Վարչապետն ընդունել է նաիրիտցիներին

Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ի վեց աշխատակից հանդիպում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Նրանք ներկայացնում են «Նաիրիտի» ողջ անձնակազմի պահանջը՝ վճարել կուտակված աշխատավարձը: «Նաիրիտի» մյուս աշխատակիցները սպասում են կառավարության շենքի դիմաց։ Նշենք, որ նաիրիտցիները դեռ երեկ էին հավաքվել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Հանդիպումն այդպես էլ չկայացավ: Այսօր առավոտյան նրանք կրկին հավաքվել էին կառավարության շենքի դիմաց: