Բավ է պառակտվել
01-04-2015 09:25

Մեծ Բրիտանիայի վարչապետը Քարդաշյանի ազգակիցն է

Մեծ Բրիտանիայի նախագահ Դևիդ Քեմերոնը հարցազրույցում խոստովանեց, որ հանդիսանում է ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հեռու ազգակիցը: Քեմերոնը նաև հայտնեց, որ չի տեսել «Քարդաշյան ընտանիք» հեռուստաշոուն, սակայն նշեց, որ հանդիսանում է աստղի եղբայրը տասներեքերորդ սերնդում: Ըստ geni.com կայքի տվյալների՝ Քարդաշյանի և Քեմերոնի ընդհանուր նախապապը 1555 թվականին ծնված ոմն Ուիլյամ Սփենսերն էր: Բացի այդ վարչապետը պատմեց, որ սարսափում է առնտեներից: «Մի գիշեր ես խոհանոցում առնետ տեսա, և դա սարսափելի էր: Ես կուզեի ասել, որ մերկացա մինչև գոտկատեղս և կրծողի հետ մարտի բռնվեցի, սակայն ոչ: Արդյունքում նա թաքնվեց պատի տակ», - հիշեց վարչապետը 2011 թվականին տեղի ունեցած դեպքը: Քեմերոնը հավելեց, որ ստիպված էր Լարի անվամբ կատու տուն բերել Դաունինգ սթրիթում գտնվող իր նստավայրում առնետների դեմ պայքարելու համար: Նա նաև ասաց, որ բացարձակապես չի վախենում սարդերից: «Եթե լոգարանում սարդ է հայտնվում, ապա ես սպանում եմ այդ սարսափազդու արարածին», - հայտարարեց վարչապետը: Քեմերոնը նաև հայտնեց, որ միաժամանակ մի քանի գործով չի կարողանում զբաղվել: «Ես չեմ կարողանում գնալ վազքի և այդ ժամանակ երաժշտություն լսել: Չեմ հասկանում, թե ինչպես է դա հաջողվում մյուս մարդկանց», - ասաց գործիչը: Նա նաև հայտնեց, որ մանուկ հասակում երազում էր դառնալ զինվոր, բեռնատարի վարորդ կամ ֆերմեր: