Բավ է պառակտվել
13-05-2016 14:57

Ճանապարհների վատ վերանորոգման համար պատասխանատվության մասին նախագիծը Դումա է ուղարկվել

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ պետդումա է ուղարկել օրենքի նախագիծ, որը նախատեսում է պատասխանատվություն ճանապարհների վերանորոգման ընթացքում երթևեկության անվտագության կանոններին չհետևելու, ինչպես նաև վատորակ աշխատանքի համար: 

Կառավարությունում վստահ են, որ ճանապարհային աշխատանքների իրականացման նոր կանոնների շնորհիվ կկրճատվի այն ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, որոնք տեղի են ունենում ճանապարհների վատ վիճակի պատճառով:

Այս պահին կատարված աշխատանքի որակը վերահսկում են միայն տեղական իշխանությունները: Պատվիրատուն կարող է թերությունների շտկում պահանջել, սակայն այդ վեճերը երբեմն կարող են շարունակվել ամիսներով, այդ դեպքում ճանապարհները վերանորոգող ընկերություններին սպառնում են տուգանքներ: