Բավ է պառակտվել
20-10-2016 11:20

Լիցենզիաները՝ բացառապես էլեկտրոնային եղանակով

«Լիցենզավորման մասին» գործող օրենսդրության համաձայն՝ կան լիցենզիաների տեսակներ, որոնք տրամադրվում են բացառապես իրավաբանական անձնանց:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հանձնարարեց լիցենզիա տրամադրող պետական մարմիններին՝ ուսումնասիրել իրավաբական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ:
«Իրատեսական է լիցենզիաների որոշ տեսակներն իրավաբանական անձանց տրամադրել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ օգտագործելով արդեն իսկ կայացած ենթակառուցվածքները: Հանձնարարում եմ լիցենզիա տրամադրող պետական մարմիններինն ուսումնասիրել իրավաբական անձանց միայն էլեկտրոնային եղանակով լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը և ներկայացնել առաջարկություններ: Կարծում եմ՝ պարզ է հանձնարարականի էությունը»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը: