Բավ է պառակտվել
04-04-2017 19:04

Վարչապետը խոստացել է ջանք չխնայել՝ նոր Հայաստան ստեղծելու համար

Վարչապետ Կարեն Կարապետյանը խոստացել է ջանք և էներգիա չխնայել՝ Նոր Հայաստան ստեղծելու համար, այնպիսի Հայաստան, որում յուրաքանչյուր քաղաքացի իրեն ավելի լավ կզգա, քան նախկինում էր:
«Առջևում մեզ հետևողական և քրտնաջան աշխատանք է սպասվում: Անկասկած, անելիքները շատ են, սակայն մենք չենք վախենում դժվար ճանապարհից: Կարող են ամպագոռգոռ հնչել խոսքերս, բայց ասում եմ սրտիս խորքից»,- գրել է նա իր Facebook-յան էջում:
Կարապետյանի խոսքերով հասարակության բոլոր շերտերի ներկայացուցիչների համար էլ անվիճելի է, որ այս ընտրություններն անցած շատ ավելի բարձր մակարդակով, քան նախորդները:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց ընտրություններին մասնակցություն ունեցած Հայաստանի քաղաքացիներից՝ իրենց քաղաքացիական դիրքորոշումն ակտիվորեն արտահայտելու համար:
«Այն քվեն, որ ստացել է մեր թիմը, պարտավորեցնում է: Մենք հստակորեն գիտակցում ենք այն պատասխանատվությունը, որը ստանձնում ենք և հաստատակամ ենք ժողովրդի կողմից մեզ տրված փոփոխությունների մանդատը կյանքի կոչելու»,- ասել է վարչապետը:
Ապրիլի 2-ին Հայաստանում անցան խորհրդարանական ընտրություններ: Դրանք առաջին ընտրություններն են՝ 2015թ. Սահմանադրական բարեփոխումներից հետո, որոնցով նախատեսվում է 2018թ. գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո անցում կատարել կառավարման Խորհրդարանական համակարգին: Հանրապետության խորհրդարանում տեղերի են հավակնում հինգ կուսակցություն և չորս նախընտրական դաշինք:
ԿԸՀ նախնական տվյալների համաձայն 2009 ընտրատեղամասերի ձայների հաշվարկից հետո 6-րդ գումարման ԱԺ անցնում է չորս քաղաքական ուժ՝ իշխող Հանրապետական կուսակցությունը, որը հավաքում է ձայների 49,12% ը, «Ծառուկյան» դաշինքը՝ 27,32%, «Ելք» դաշինքը 7,77%, ՀՅ Դաշնակցությունը 6,57%: