Բավ է պառակտվել
27-10-2016 16:04

Հայաստանի վարչապետը Գազպրոմի «դուստր» ընկերության բաժնետեր է դարձել

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է ОГК-2–ի (ընդգրկված է «Գազպրոմ» էներգետիկ հոլդինգի խմբում) բաժնետեր։ Նրան է պատկանում ընկերության բաժնետոմսերի 0.009 տոկոսը:

Կարապետյանի բաժնեմասն ընկերությունում փոխվել է հոկտեմբերի 26–ին։ Դրանից առաջ նա չի տիրապետել ОГК-2–ի բաժնետոմսերի։ ОГК-2–ից, Կարապետյանի ստացած բաժնետոմսերը 2015 թվականի աշխատանքի պարգևատրումն է։ Այդ որոշումն ընդունվել է 2016 թվականի հունիսին ընկերության բաժնետերերի ժողովի ընթացքում։