Բավ է պառակտվել
14-01-2016 13:09

Հայաստանի վարչապետն անհանգստացած է հացի գներով

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին առաջարկել է հետազոտություններ կատարել հաց արտադրող խոշոր ընկերություններում և պարզել, թե ինչու հացի գինը չի նվազել ալյուրի գնի նվազեցման ֆոնի վրա: Կառավարության նիստում Արտակ Շաբոյանը նշել է, որ այցյալ տարվա համեմատ ալյուրի գները նվազել են 30% -ով: «Հացի գների 10%-ով անկում ևս արձանագրել ենք» ,- նշել է Շաբոյանը, սակայն դա չի գոհացրել վարչապետին. «Բայց ոչ 30%-ի չափով»- նկատել է Աբրահամյանը:

ՏՄՊՊՀ նախագահ խոսքով՝ հացի արտադրության ոլորտում կան հարյուրավոր ու հազարավոր տնտեսվարողներ, դաշտը մրցակցային է, հակամրցակցային համաձայնություններ չեն կարող այս դաշտում լինել: «Ես առաջարկում եմ հարյուր հազարների հետ գործ չունենալ, այլ մինչև մեկ տասնյակ խոշորներին ևս մեկ անգամ ուսումնասիրել, հասկանալ` ինչու հավասարաչափ չեն իջեցվել հացի գները» ,- հանձնարարել է վարչապետը: