20-10-2016 14:29

ՀՀ վարչապետը հայտնել է, թե ինչպես է պատրաստվում պայքարել աղքատության դեմ

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է, թե ինչպես է պատրաստվում պայքարել աղքատության դեմ:

«Աղքատության դեմ պայքարելու միակ միջոցը աշխատատեղերի ստեղծումն է: Դրա համար անհրաժեշտ է բարենպաստ պայմաններ ստեղծել, որպեսզի ձեռնարկատերերը դա անելու իրավունք և հնարավորություն ունենան», - ասաց Կարապետյանը:

Նրա խոսքով, այժմ Հայաստանի բիզնես միջավայրը հիասթափված է. ձեռնարկատերերի հետ հանդիպման ժամանակ վարչապետը նրանց մեջ «կրակ» չի նկատել:

«Մենք ժամանակավորապես ներդրումային հիմնադրամ կբացենք` այդ գործընթացին աջակցելու և խթանելու համար», - նշեց Կարապետյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, 2015 թ.-ին Հայաստանում աղքատության մակարդակը, նախորդ տարվա համեմատ, կրճատվել է 2 տոկոսով և կազմել 30 տոկոս: