Բավ է պառակտվել
06-08-2016 02:06

ՀՀ ոստիկանապետի հրամանով դադարեցվել են գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները

Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանության մի շարք ծառայողների կողմից անհամաչափ ուժ գործադրելու դեպքերի վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության պետի հրամանով դադարեցվել են ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյանի լիազորությունները, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Նույն հիմքով դադարեցվել են նաև ոստիկանության հետևյալ ծառայողների լիազորություններ`

- ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Արմեն Հարությունյան,

- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյան,

- ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ 2-րդ բաժանմունքի ՀԿԳ ավագ օպերլիազոր, ոստիկանության կապիտան Արթուր Հակոբյան. - ՀՀ ոստիկանության ԵՔՎ ՔՀԲ 6-րդ բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Արթուր Գևորգյան:

Հիշյալ անձանց վերաբերյալ ծառայողական քննության նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն`նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու հարցը լուծելու նպատակով:

Մամուլի հաղորդագրության համաձայն,  օպերատիվ իրավիճակին չտիրապետելու, անբավարար օպերատիվ-կանխարգելիչ աշխատանքի, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, ԵՔՎ Նոր Նորքի և Էրեբունու բաժինների պետերից բացի, պաշտոնից ազատվել է.

- Լոռու ՄՎ Սպիտակի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Գարուն Պողոսյանը: