Բավ է պառակտվել
30-03-2016 10:36

ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները կտեսակցեն Հրաչյա Հարությունյանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը պատասխան հայտագիր է հղել ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը` Հրաչյա Հարությունյանին տեսակցելու հարցի առնչությամբ` հայտնելով, որ ՌԴ Պատժի կրման դաշնային ծառայության պատժի կրման և հատուկ հաշվառման վարչությունը պատրաստակամ է կազմակերպել ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչ ների հանդիպումը Տամբովի մարզի հ.3 ուղղիչ հիմնարկում պատիժը կրող Հրաչյա Հարությունյանի հետ: Այս մասին տեղեկացրին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունից:
Վերոնշյալի առնչությամբ մարտի 29-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն անցկացրել է խորհրդակցություն: Առաջիկայում դեսպանության պատասխանատուները կայցելեն Տամբովի մարզ` Հարությունյանին տեսակցելու, տեղում նրա առողջական վիճակին և ուղղիչ հիմնարկում գտնվելու պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև վերջինիս հուզող հարցերը քննարկելու նպատակով: