Բավ է պառակտվել
28-07-2016 11:52

ՄԻՊ-ի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այսօր Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Արամ Մանուկյանին եւ այնտեղ գտնվող՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի դեպքերի կապակցությամբ մյուս վիրավորված և կալանքի տակ գտնվող անձանց, տեղեկացնում է պաշտպանի մամուլի ծառայությունը:

Աշխատակազմի ներկայացուցիչներն այց են կատարել ԱԱԾ ձերբակալվածների պահման վայր՝ տեսակցելու Ալեք Ենիգոմշյանին, ինչպես նաև Ոստիկանության ՁՊՎ՝ տեսակցելու Լեւոն Բարսեղյանին: