Բավ է պառակտվել
29-07-2016 13:00

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց»-ում պահվողներին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները երեկ այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում հուլիսի 27-ին վիրավորված և քրեակատարողական հիմնարկում գտնվող Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին և Աշոտ Պետրոսյանին:
ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ քրեակատարողական հիմնարկի սանիտարական պայմանները հատուկ կրկնակի ստուգելու նպատակով այսօր նույնպես աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են քրեակատարողկան հիմնարկ՝ հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցներում փաստաբանների մտահոգությունները կալանավորված անձանց պահման պայմանների վերաբերյալ:

«Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»,-հայտնում են ՄԻՊ գրասենյակից: