Բավ է պառակտվել
30-07-2016 13:54

ՄԻՊ–ը վաղ առավոտից իրականացնում է այցեր Ոստիկանության բաժիններ

Երևանի Սարի թաղում գիշերը ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները վաղ առավոտից իրականացվում են այցեր Ոստիկանության բաժիններ:

Ըստ ՄԻՊ տարածած հաղորդագրության՝ առկա են հաղորդումներ ինչպես քաղաքացիներին անհիմն բերման ենթարկելու, այնպես էլ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, զանգի իրավունքը չապահովելու վերաբերյալ:

Արձանագրվել են նաև դեպքեր փաստաբանի մուտքը ոստիկանության բաժիններ խոչընդոտելու վերաբերյալ:

«Ոստիկանության ծառայողները չունեն որևէ իրավունք խոչընդոտելու փաստաբանի մուտք ոստիկանության բաժին կամ բերման ենթարկվածի պահման վայր: Այս պահանջը չապահովելը օրենքի կոպիտ խախտում է: Այցերի առաջնահերթ նպատակներից է ապահովել այդ իրավունքի իրացումը»,– ասվում է հաղորդագրությունում: