Բավ է պառակտվել
10-12-2015 10:09

ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Արսեն Բաղդասարյանին

Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցիչները դեկտեմբերի 3-ին այցելել են 2014թ. դեկտեմբերի 26-ին շփման գիծը հատած հայ ռազմագերուն եւ հնարավորություն են տվել ընտանեկան բնույթի տեղեկություններ փոխանակել հարազատների հետ։ Հայտնել է Լեռնային Ղարաբաղում ԿԽՄԿ առաքելության տեղեկատվական բաժնի աշխատակից Էթերի Մուսայելյանը։ «Այցը կայացել է ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակում։ ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելում է կալանքի տակ գտնվող անձանց՝ նրանց պայմաններին, նրանց նկատմամբ վերաբերմունքին ծանոթանալու, ինչպես նաեւ հարազատների հետ կապ պահպանելու հնարավորություն տալու համար»,- նշել է Էթերի Մուսայելյանը։ Հիշեցնենք, որ խոսքը Արսեն Բաղդասարյանի մասին է, որը գերի էր ընկել 2014թ. դեկտեմբերի 26-ին։ Հապճեպ սարքած գործի ավարտին նրան դատապարտել են 15 տարվա ազատազրկման։