Բավ է պառակտվել
31-05-2016 14:11

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ազատազրկված Արսեն Բաղդասարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են 2014 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի տարածքում հայտնված հայ նախկին զինծառայողին։

 ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդել է, որ այցը կայացել է մայիսի 25-ին։
Աշխատակիցներն Արսեն Բաղդասարյանին տվյալներ են տրամադրել նրա ընտանիքի մասին և նրանից տեղեկություններ են ստացել՝ ընտանիքին փոխանցելու համար։
Հիշեցնենք, որ նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասարյանը դեկտեմբերի 27-ին հայտնվել է ադրբեջանական գերության մեջ:

Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ-ի կողմից Աղդամի ուղղությամբ իրականացվել է դիվերսիոն գործողության փորձ, ինչի ընթացքում էլ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը ձերբակալվել է։

Սակայն ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հերքել էր այդ լուրը` տեղեկացնելով, որ տվյալ անձը, լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:
Արսեն Բաղդասարյանն Ադրբեջանի դատարանի կողմից 15 տարվա ազատազրկման է դատապարտվել։