Բավ է պառակտվել
13-03-2015 15:16

Ավետիսյանների իրավահաջորդները ներկա են գտնվել դատակենսաբանական փորձաքննությանը

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ, փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատակենսաբանական փորձաքննությանը։ Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների և ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։ Հիշեցնենք, որ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները մարտի 10-ին ներկա են գտնվել նաև քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննությանը։ Քրեական գործով նշանակված փորձաքննությաններին ներկա գտնվելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչը, ինչը նախաքննական մարմինը բավարարել էր։