Բավ է պառակտվել
12-10-2016 16:33

Քսան երկրի պատվիրակներ կմասնակցեն EURHODIP զբոսաշրջության համաժողովին

Երևանում հոկտեմբերի 13-16- ը կանցկացվի «Եվրոդիպ» (EURHODIP) հյուրընկալության և տուրիզմի ուսուցման ու մասնագիտական պատրաստության միջազգային ասոցիացիայի 23-րդ ամենամյա համաժողովը: Ինչպես նշեց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր, «Եվրոդիպ»-ի տնօրենների խորհրդի անդամ Ռոբերտ Մինասյանը, 20 երկրի 40 պատվիրակ Երևանում կքննարկեն զբոսաշրջային կրթության ոլորտի խնդիրները: 

«Եվրոդիպ» ասոցիացիան գործում է Եվրամիության հովանու ներքո: Կառույցին անդամակցում են շուրջ 40 երկիր և 100-ից ավելի կրթական հաստատություններ, որտեղ սովորում են ավելի քան 150 հազար ուսանող:

«Եվրոդիպ»-ի միության առաջին փոխնախագահ Մարտին Դանեմանը նշեց, որ այս համաժողովը փորձի փոխանակման հիանալի հարթակ է: Համաժողովին մասնակցության համար Հայաստան են ժամանում զբոսաշրջային ոլորտի մասնագետներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Ավստրիայից, Սենեգալից, Ռուսաստանից և այլ երկրներից:

Ռոբերտ Մինասյանը նշեց, որ համաժողովին ներկայացվելու է «Հյուրընկալության և զբոսաշրջության վերաբերյալ մասնագիտական կրթություն և ուսուցմում» ձեռնարկը, որի հեղինակը «Եվրոդիպ»-ի տնօրենների խորհրդի նախագահ Կիս Վան Դեր Կլիպն է: Այն ԿԳՆ-ի կողմից բուհերում երաշխավորվել է որպես մեթոդական ձեռնարկ:

«Մենք պետք է հասկանանք, որ տուրիզմը պարզապես զբոսաշրջիկի այց չէ, այն լուրջ նպաստ կարող է բերել տնտեսության զարգացմանը: Մեկ զբոսաշրջիկի այցով 1-5 աշխատատեղ կարող է ստեղծվել, տնտեսության բազմաթիվ ուղղություններ զարգանալ: Տուրիզմը կարող է լինել լոկոմոտիվ այլ ոլորտների զարգացմանը համար: Դրա համար անհրաժեշտ է աշխարհին ճիշտ ներկայանալ»,-հավելեց Ռոբերտ Մինասյանը: