Բավ է պառակտվել
03-01-2018 12:00

Աստղագետի կանխատեսումը. Ով կհարստանա 2018 թվականին

Աստղագետ Էլյա Հովհաննիսյանը պատմել է, թե ում համար է 2018 թվականը ֆինանսական առումով լինելու հաջող տարի, իսկ ում համար՝ ոչ:

Այն դեպքում, եթե տարիքը չորսի բաժանելիս մնացորդը մնում է մեկ, ուրեմն այս մարդկանց ընթացիկ տարին խոստանում է ֆինանսական ճգնաժամի ավարտ և մեծ եկամուտներ:

« Եթե ձեր տարիքը մոտ է այն թվին, որը առանց մնացորդի բաժանվում է չորսի, ապա դուք պետք է պատրաստ լինեք դիմակայել ֆինանսական ճգնաժամին: Դա կտևի ընդամենը մեկ տարի, իսկ 2019 թվականը ֆինանսական առումով շատ լավը կլինի»,- երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Հովհաննիսյանը:

« Ինչպես հայտնի է 2018 թվականը Շան տարի է: Այս տարին յուրահատուկ կլինի նրանց համար, ով ցանկանում է նոր գործունեություն սկսել: Նրանք լուրջ նվաճումների կհասնեն»,- ասել է աստղագետը:

Նա նաև նշել է, որ 2018 թվականին Երկիրը հիմնականում կկառավարվի Լուսնի կողմից:

« Լուսինը մոր դաստիարակչական դեր է խաղում, այն ամեն ինչ խիստ վերահսկողության տակ է պահում: Իհարկե, կլինեն դժվարություններ՝ կապված մարդկանց փոխընբռնման հետ, բայց արդյունքում կհաղթի բարին»,- ասել է Հովհաննիսյանը:

Աստղագետի խոսքերով 2018 թվականին հիմնական վտանգը գալու է Ուրանից և Մարսից: