Բավ է պառակտվել
19-01-2015 12:58

Պերմյակովի գործով Հայաստան է ժամանում ՌԴ քննչական կոմիտեի նախագահը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրավերով այսօր՝ հունվարի 19-ին, Հայաստան կժամանի ՌԴ քննչական կոմիտեի նախագահը: ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։ Կողմերը քննարկել են հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության գործի քննությանը քննությանը վերաբերող հարցեր, որոնց կատարման մեջ մեղադրվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը։ Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ Ա.Հովսեփյանը Ալ.Բաստրիկինին հրավիրել է Հայաստան։ Հրավերն ընդունվել է, եւ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ ՔԿ նախագահն այսօր կգա Հայաստան։