Բավ է պառակտվել
03-02-2015 09:14

Երեմ Սարգսյանը կներկայացնի Գյումրու սպանության գործով տուժողի 2 իրավահաջորդների

Փաստաբան Երեմ Սարգսյանն այսօր Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող նախաքննական մարմնին ներկայացրել է լիազորագիր` տուժողի երկու իրավահաջորդի շահերը ներկայացնելու համար: 
ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ փաստաբան Երեմ Սարգսյանը քրեական գործով կներկայացնի տուժողի իրավահաջորդներ Լուսինե Ավետիսյանի և Եգոր Ադամյանի շահերը: