Բավ է պառակտվել
11-03-2015 10:42

Ավետիսյանների իրավահաջորդները հանդիպել են Հանրային խորհրդի նախագահի հետ

 

Գյումրիում Ավետիսյանների դաժան սպանության գործով իրավահաջորդները նախօրեին հանդիպել են Հանրային խորհրդի նախագահի և խորհրդի պետական իրավական հարցերով հանձնաժողովի անդամ Գրիգոր Բադիրյանի հետ: Ավետիսյանների ընտանիքի հարազատները ներկայացրել են Քննչական կոմիտեում տեղի ունեցած հանդիպման մանրամասնությունները, ինչպես նաև խոսել են իրենց հուզող հարցերի և մտավախությունների մասին: Հանդիպման ընթացքում նշվել է սպանության գործով Ավետիսյանների ընտանիքին, ինչպես նաև հանրությանը ավելի շատ տեղեկություններ հատկացնելու կարևորությունը: Ավետիսյանները նույնպես ընդգծել են տեղեկություններ ստանալու կարևուրությունը՝ նշելով, որ յուրաքանչյուր անպատասխան մնացած հարցը նոր հարցեր և կասկածներ է առաջացնում: Հանրային խորհրդի նախագահը առաջարկեց Ավետիյանների հարազատներին պարբերաբար հանդիպել և քննարկել ստեղծված իրավիճակը: