Բավ է պառակտվել
29-07-2016 20:08

Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը

Ւրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը, Facebook սոցցանցի իր էջում հաղորդում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը

«Տեղեկացրել էինք, որ խախտելով իրավապահների պահանջը՝ ՊՊԾ գնդի տարածքից կրակահերթեր են արձակվել: Տեղեկացրել էինք նաև, որ վիրավորվել է զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը: Գնդի տարածքից կրակահերթերը շարունակվել են: Իրավապահների պատասխան կրակից վիրավորվել են կրակոց արձակողներից ևս երկուսը: Նրանց ցուցաբերվում է պատշաճ բուժօգնություն», – նշում է Ահարոնյանը։