Բավ է պառակտվել
10-05-2016 14:58

Առանց կանխավճարի բնակարան գնելու մասին ծրագիրը ներկայացվել է կառավարություն

Հայաստանի ժողովրդագրկան իրավիճակի բարելավման 2016-2018 թթ. ազգային ծրագիրը ներկայացվել է կառավարություն: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Հարցին, թե ինչ փոփոխություններ են կատարվել և ինչ տեսքով է կառավարությանը ներկայացվել ծրագիրը, նախարարը պատասխանեց. «Մեր նախնական տարբերակում էական փոփոխություններ չեն կատարվել»:

Նշենք, որ այս ծրագիրը բաղկացած է հինգ ենթաբաղադրիչից, որի բաղադրիչներից մեկը բնակարանային ապահովության ծրագիրն է: Մասնավորապես, շրջանառվում է առանց կանխավճարի կամ չնչին կանխավճարով ընտանիքներին բնակարաններ տրամադրելու հարցը: