Բավ է պառակտվել
05-11-2015 11:39

Տուլայում վթարից տուժաների առողջության և հուղարկավորության ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկով կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի զոհերի հիշատակը: Այնուհետև Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է հանձնաժողով, որի ղեկավարը տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանն է: «Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ Գագիկ Բեգլարյանն արդեն երկու օր է Տուլայի նահանգում են, և իրենց անմիջական աջակցությունն են բերում մեր հայրենակիցներին, տուժածներին: Շնորհակալ ենք ՌԴ կառավարությանը»,- ասաց վարչապետը: Նա նաև հայտնեց, որ երեկ ՀՀ նախագահի հետ քննարկել են և որոշում կայացրել, որ ՀՀ կառավարությունը բոլոր ծախսերը՝ և բուժման, և հուղարկավորության, իր վրա է վերցնելու: