Բավ է պառակտվել
12-11-2015 11:31

50 մլն դրամ` Տուլայի ավտովթարից տուժածներին փոխհատուցելու համար

Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 1 մլն 500 հազար ՀՀ դրամ: Ընդհանուր առմամբ՝ տուժածներին կհատկացվի 50 մլն դրամի փոխհատուցում:  
Ինչպես կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող 14 վիրավորներին կտրամադրվի 700 հազարական դրամ, ավտոբուսի մյուս բոլոր ուղևորներին՝ 500 հազարական դրամ։ 
«Անրաժեշտության դեպքում հուղարկավորության համար կտրամադրվեն սգո պարագաներ և կապահովվեն անհրաժեշտ տրանսպորտային միջոցներով: Կապահովվի նաև ՌԴ-ում բուժումը ստացող քաղաքացիների տեղափոխումը Հայաստան»,- հայտնեց Գագիկ Բեգլարյանը: 
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց ՌԴ կառավարության ղեկավարին, ՌԴ տրանսպորտի նախարարին, Տուլայի նահանգապետին, ռուսաստանյան բուժանձնակազմին՝ վթարից տուժած քաղաքացիներին ամեն կերպ օգնություն ցուցաբերելու համար: