Բավ է պառակտվել
26-05-2015 08:28

ՌԴ կառավարությունը 10,14 մլրդ. ռուբլի է հատկացրել երկրի բուհերին

Ռուսաստանի կառավարությունը 2015 թվականի բյուջեից 10,14 մլրդ. ռուբլի է հատկացրել երկրի լավագույն համալսարաններին: Համապատասխան հանձնարարականը ստորագրել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Այդ մասինհաղորդվում է նախարարների կաբինետի կայքում: Միջոցները հատկացվելու են 2013–2020 թթ,-ի «Կրթության զարգացում» պետական ծրագրի «Մասնագիտական կրթության զարգացում» ենթածրագրի շրջանակներում: Աջակցությունը տրամադրվում է 2020 թվականին հինգ ՌԴ համալսարանները աշխարհի լավագույն հարյուր համալսարանների ցանկում ներառելւ նպատակով: Մասնավորապես, 964 միլիոնական ռուբլի է հատկացվել Տոմսկի պետական համալսարանին, Տոմսկի ճարտարագիտական համալսարանին, Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի Սանկտ Պետերբուրգի ազգային հետազոտական համալսարանին: Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը կստանա 930 մլն. ռուբլի: Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, Ազգային տեխնոլոգիական համալսարանը, Բ. Ելցինի անվ. Ուրալի դաշնային համալսարանը, Նովոսիբիրսկի ազգային հետազոտական ճարտարագիտական համալսարանը, Պետրոս Մեծի անվ. Սանկտ Պետերբուրգի ճարտարագիտական համալսարանը կստանան 761-ական մլն. ռուբլի: Լոբաչևսկու անվ. Նիժեգորոդի պետհամալսարանին, հատկացվել է 482 մլն. ռուբլի, Ակադեմիկոս Կորոլյովի անվ. Սամարայի պետական աերոտիեզերական համալսարանին՝ 467 մլն. ռուբլի, Հեռավոր Արևելքի համալսարնին՝ 425 մլն. ռուբլի, Կազանի դաշնային համալսարանին՝ 378 մլն. ռուբլի: 2013 թվականին 8,7 մլրդ. ռուբլու պետաջակցություն է ստացել 15 ՌԴ բուհ, իսկ 2014 թվականին՝ 14 բուհ ստացել է 10,15 մլրդ. ռուբլի: