Բավ է պառակտվել
27-03-2015 10:36

ՌԴ կառավարությունը կապիտալի համաներման մասին օրինագիծ է առաջարկել

Ռուսաստանի կառավարությունը Պետդումայում «Ֆիզիակական անձանց կողմից բանկերում գույքի և հաշիվների հոժարակամ դեկլարցման մասին» օրինագիծ է ներկայացրել: Այդ մասին հաղորդվում է ՌԴ խորհրդարանի կայքում: Ըստ տվյալ փաստաթղթի՝ իրենց գույքը գրանցած քաղաքացիները ազատվում են տվյալ գույքի ձեռքբերման հետ կապված քրեական և այլ տեսակի պատասխանատվությունից: Կապիտալի համաներման մասին օրինագիծը մշակվել է Ֆինանսների նախարարության կողմից և մարտի 25-ին արժանացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հավանությանը: Հաջորդ օրը կառավարության կողմից փոփոխվել է օրինագծի անվանումը: Ինչպես պարզաբանեց վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, օրինագծի հիմնական գաղափարը կայանում է նրանում, «որպեսզի իրենց գործարարական գործունեության ընթացքում սխալներ թույլ տված մարդիկ կարողանան գրանցել իրենց գույքը և ստույգ հասկանան, որ իրենց ոչ ոք չի մոտենա, չի հարցնի, թե դա որտեղից է, և հետագայում նրանք կկարողանան կատարյալ օրինապաշտ քաղաքացիներ լինել»: Պուտինը առաջարկեց հայտարարել 2014 թվականի դեկտեմբերի 4-ին երկիր վերադարձող կապիտալների համաներում: «Ռուսաստանը պետք է փակի իր պատմության օֆշորային էջը», - ասաց ՌԴ նախագահը: Ենթադրվում է, որ կապիտալների համաներում կանցկացվի անվճար հիմունքների վրա սեփականատերերի համար և ժամանակով կհամապատասխանեցվի ապաօֆշորացման հետ: