Բավ է պառակտվել
07-05-2015 08:05

ՀՀ կառավարությունը վիրավոր զինվորին հատկացրել է շուրջ 11 մլն. դրամ

Հայաստանի կառավարությունը վիրավոր զինծառայող Գևորգ Եղիազարյանի ընտանիքի հաշվին փոխանցել է շուրջ 11 մլն. դրամ նրա բուժումը արտերկրում շարունակելու նպատակով: Այդ մասին հայտնեց մամլո քարտուղար Գոհար Պողոսյանը: Եղիազարյանին անհրաժեշտ 56 հազ. դոլարից քաղաքացիների համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է հավաքել 43 հազ. դոլար: Զինծառայողին օգնություն հատկացնելու նպատակով նախարարությունների աշխատակիցների շնորհիվ հավաքվել է 2-հազարական դրամ, իսկ բաժինների պետերից՝  3-հազարական դրամ: Պողոսյանը նշել է, որ վերոհիշյալ 11 մլն. դրամը հատկացվել է կառավարության անդամներին վարչապետի հանձնարարականի համաձայն, սակայն հայտնի չէ, թե կոնկրետ որ գումարներից է այն հատկացվել: