Բավ է պառակտվել
16-07-2015 13:10

Հայաստանում հաստատվել են գազատարների անվտանգության պահանջները

Հայաստանում հաստատվել են գազատարների անվտանգության պահանջները։ Այս մասին համապատասխան որոշումը հավանություն է ստացել այսօր կայացած Կառավարության նիստում։ 0.3-1.2 ՄՊա ճնշմամբ գազատարների համար անվտանգության գոտի է սահմանվել ամեն կողմից 20 մ հեռավորությունը, գյուղատնտեսական հողերում՝ 10-ական մետրը, իսկ գազատարների ստորջրյա հատվածներում՝ 40 մ հեռավորությունը։ Մայրուղիների գազատարների համար 1.2-3.0 ՄՊա ճնշման համար անվտանգության գոտի է սահմանվել ամեն կողմից համապատասխանաբար 30, 15 եւ 50 մետրը։ Եթե գազատարն անցնում է անտառային տեղանքով, անհրաժեշտ է ապահովել հակահրդեհային անվտանգությունը։ Գազատարի հարևանությամբ ծառերը պետք է հնարավորության դեպքում ոչ թե կտրել, այլ կարճացնել։ Անվտանգության պահանջները պետք է պահպանվեն և կազմակերպությունների և  ֆիզիկական անձանց կողմից։