Բավ է պառակտվել
27-05-2015 11:36

ՀՀ կառավարությունը հաստատեց ամառային «Զորակոչը կազմակերպելու մասին» որոշման նախագիծը

ՀՀ կառավարությունն այսօր հաստատեց 2015թ. ամառային «Զորակոչը կազմակերպելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Ինչպես այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը , որոշման նախագծում սահմանվում են պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների 2015թ. ամառային զորակոչի կազմակերպման և անցկացման, զորակոչի ապահովման գործընթացում պետական և տարածքային կառավարման մարմինների գործողությունների հետ կապված հարաբերությունները։ «Նախագծով սահմանվում են նաև հանրապետական զորակոչային հանձնաժողովի, մարզային զորակոչային հանձնաժողովի, ինչպես նաև բժշկական հանձնաժողովի կազմերը»,- ասաց նա։