Բավ է պառակտվել
30-04-2015 10:43

Կառավարությունը հաստատեց Հայրենական մեծ պատերազմի վետերաններին աջակցության նախագիծը

Այսօր կառավարությունը հավանության արժանացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպությանը ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու մասին որոշման նախագիծը: 
Նախարարը նշեց, որ սույն որոշմամբ հնարավորություն կտրվի Հայրենական մեծ պատերազմի 55 վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու և Հայրենական մեծ պատերազմի մասնակից 50 վետերանների առողջության պահպանման և հանգստի կազմակերպումը: 
Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 6,550.0 հազար դրամ։