Բավ է պառակտվել
13-05-2015 15:03

ՀՀ կառավարությունը փորձում է լուծել նաիրիտցիների աշխատավարձերի խնդիրը. Նախարար

Հայաստանի կառավարությունը այլ էներգետիկ ընկերությունների ֆինանսական միջոցների հաշվին փորձում է շտկել «Նաիրիտ» քիմկոմբինատում առաջացած իրավիճակը և լուծել աշխատակիցների աշխատավարձերի պարտքը մարելու հետ կապված խնդիրը: Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա խոսքով՝ կառավարությունը օգտագործում է բոլոր հնարավորությունները երկուսից երեք ամիսը մեկ մարել աշխատավարձի պարտքերը: Նա հիշեցրեցլրագրողների, ր այժմ «Նաիրիտ»-ի գույքը գրավադրված է, և այժմ այդ խնդիրը հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Զախարյանի գնահատականով՝ մոտ օրերս կառավարությունը գրավադրված գույքը գնելու հնարավորություն կստանա: Նա նաև հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ աշխատավարձերի հետ կապված խնդիրը վերջնականապես լուծելու հնարավորություններ կստեղծվեն: