Բավ է պառակտվել
04-06-2015 13:03

Արտոնություններ առաջնագծում ծառայող պայմանագրային զինծառայողներին

ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց զինծառայողի կողմից երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողների հերթապահության ժամանակահատվածը կրկնակի չափով հաշվարկելու մասին։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չեն համարժեք և նշանակալի արտոնություններ: Նախարարի տեղակալի խոսքով` օրենքի նախագծի ընդունումը կնպաստի նաև մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պայմանագրային հիմունքներով շարքային կազմի զինծառայողներով համալրման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ մշտապես Կառավարության ուշադրության կենտրոնում են մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների խնդիրները. «Մենք ուղղակի պարտավոր ենք լուծում տալ այդ հարցերին»,-ասաց նա: