Բավ է պառակտվել
23-07-2015 12:43

Հաստատվեց դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թթ-ի ծրագիրը

Գործադիրն այսօրվա նիստում հաստատեց ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը; Նախագծի հիմնավորման համաձայն՝ Հայաստանի տարածքում գոյություն ունեցող հանրակրթական դպրոցների գերակշռող մեծամասնությունը նախագծվել և կառուցվել են մինչև 1988 թվականը, և նրանց նախագծման հիմքում ընդունված սեյսմիկ ուժերը անհամեմատ ցածր են սպասվելիք ուժերից: Այդ է վկայում Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) կողմից 1998 թվականին կազմված և հաստատված Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ գոտիացման (շրջանացման) նոր քարտեզը: Քանի որ Հայաստանի տարածքում մինչև 1988 թվականը կառուցված դպրոցական շենքերի ու շինությունների նախագծային սեյսմակայունությունը ընդունված է եղել 7-8 բալ ըստ երկրաշարժերի ուժգնության MSK-64 սանդղակի, իսկ Հայաստանի տարածքը գտնվում է առաջինից-երրորդ սեյսմիկ գոտում՝ գետնի սպասվելիք առավելագույն Amax=0.2-0.4g արագացումով (8-ից մինչև 9 բալ և ավելի) ապա ակնհայտ է դառնում, որ տարածաշրջանի հնարավոր ուժեղ երկրաշարժի դեպքում (5.5 և ավելի մագնիտուդով) տեղի կունենան բազմաթիվ դպրոցական շենքերի և շինությունների կամ նրանց առանձին մասերի փլուզում, որը կբերի մեծ թվով հնարավոր զոհերի և նյութական մեծ կորուստների: Այսպիսով, ծրագիրն ուղղված է ՀՀ տարածքի և Երևան քաղաքի սեյսմիկ ռիսկի նվազեցմանը` բարելավելով թվով 377 գերակա դպրոցների սեյսմիկ անվտանգությունը, որպեսզի նվազեցվեն դպրոցներում հնարավոր զոհերը և վնասները երկրաշարժերի ժամանակ, և ավելի լավ հնարավորություն ստեղծվի դպրոցների շենքերը երկրաշարժից հետո որպես ընդհանուր հանրության համար կացարաններ և արտակարգ իրավիճակների արձագանքման ֆոկալ կետեր օգտագործելու համար: Կիրականացվեն ՀՀ տարածքի սեյսմիկ շրջանացման նոր քարտեզի կազմման, երկրի շինարարական նորմերի վերանայման և թարմացման, մասնագիտական վերապատրաստման և բնակչության իրազեկման աշխատանքներ:

Ծրագրի իրականացումը նաև հնարավորություն կտա բարձրացնել ինչպես բնակչության, այնպես էլ պատասխանատու մարմինների պատրաստվածության մակարդակը դիմակայելու երկրաշարժերին, զգալիորեն ցածրացնել տարածաշրջանի սեյսմիկ ռիսկը, պակասեցնել ինչպես երկրաշարժերից, այնպես էլ երկրաշարժի բնական և տեխնածին աղետների հետևանքներից, ապահովել ինչպես ուժեղ երկրաշարժերից, այնպես էլ երկրաշարժի բնական և տեխնածին աղետներից, ապահովել Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական կայունությունը, ինտեգրել տարածաշրջանի սեյսմիկ վտանգի մոնիթորինգը միջազգային համակարգերում և համապատասխանեցնել ժամանակակից ձևաչափին: