Բավ է պառակտվել
30-04-2015 11:06

ՀՀ կառավարությունը օգնություն կցուցաբերի վիրավոր զինվորի բուժման հարցում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր կառավարության նիստի սկզբում անդրադարձավ ողնաշարի վիրավորում ստացած զինվորին օգնություն ցուցաբերելու հարցին, ինչպես նաև նրա առողջական վիճակին: Խոսքը վերաբերում է Գևորգ Եղիազարյանին, ով հակառակորդի գնդակից հրազենային վնասվածք է ստացել և արդեն 4 տարի գամված է անկողնուն: Պաշտպանության նախարարության ջանքերով մեկ անգամ արդեն զինծառայողը արտերկրում բուժման կուրսեր է անցել, սակայն, դա բավարար չի եղել լիարժեք բուժում անցնելու համար: «Մեր քաղաքացիները ակտիվ դրամահավաք են սկսել Գևորգի բուժման համար պահանջվող գումարը հավաքելու նպատակով: Ողջունելով ու շնորհակալություն հայտնելով նախաձեռնությանը միացած մեր քաղաքացիներին, ցանկանում եմ տեղեկացնել, որ ես ու կառավարության անդամները համաձայնություն ենք տվել մեր աջակցությունը բերելու և այդ հարցին լուծում տալու համար»,- ասաց վարչապետը: Նշենք, որ չորս տարի առաջ հայկական բանակում պարտքը կատարելիս, հակառակորդի գնդակից հրազենային վնասվածքի պատճառով Գևորգը հրաշքով է փրկվել և մինչ օրս գամված է անկողնուն: Նշենք, որ չորս տարի առաջ հայկական բանակում պարտքը կատարելիս, հակառակորդի գնդակից հրազենային վնասվածքի պատճառով Գևորգը հրաշքով է փրկվել և մինչ օրս գամված է անկողնուն: