Բավ է պառակտվել
05-03-2015 11:37

ՀՀ կառավարությունը սփյուռքի դպրոցներին 50,4 հազար դասագիրք կտրամադրի

ՀՀ կառավարությունը այս տարի սփյուռքի դպրոցներին և այլ կրթական հաստատություններին 50,4 հազար դասագիրք և գիրք կտրամադրի: Ինչպես հայտնել է ՀՀ կառավարության նիստի ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, արտերկրում հայրենակիցների դպրոցներին կփոխանցվի նաև 3 հազար էլեկտրոնային նյութ: Բացի այդ այս տարի նախատեսվում է ստեղծել 6 նոր ուսումնական ձեռնարկ: Ընդհանուր առմամբ տվյալ ծրագրի իրականացման համար նախատեսվում է տրամադրել 100 միլիոն դրամ: Հայաստանը մշտապես դասագրքեր է տրամադրել սփյուռքի դպրոցներին, այդ թվում նաև Վրաստանի հայկական կրթական հաստատություններին: Ընդհանուր առմամբ սփյուռքում գործում է շուրջ 350 ամենօրյա դպրոց, որից 147-ը գտնվում է Ջավախքում և 600 կիրակնօրյա հաստատություն: