Բավ է պառակտվել
26-02-2015 11:08

Հակառակորդի կրակից Տավուշի գյուղերին հասցված վնասը Կառավարությունը կփոխհատուցի

Հայաստանի կառավարությունը փոխհատուցում կվճարի հակառակորդի կրակահերթից Տավուշի մարզի գյուղերին հասցված վնասը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է փետրվարի 26-ին կայացած Կառավարության նիստին։ Վնասված տների եւ գույքի դիմաց փոխհատուցման համար կտրամադրվի 6 մլն 338 հազար դրամ (13.3 հազար դոլար)։ Փոխհատուցումը կվճարվի հունվարի 5-12-ը թշնամու կրակահերթից տուժած սահմանամերձ գյուղերի բնակիչներին (Բերքաբեր, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի, Չինարի ու Պառավաքար)։ Ընդհանուր առմամբ վնասվել էր 134 բնակչի գույք, որոնցից 66-ը Բերքաբերում։ Վնասվել էին մարդկանց տներն ու մեքենաները։ Կառավարությունը նաեւ վերջնականապես հաստատել է սահմանամերձ համայնքների բնակիչների գազի, լույսի եւ ոռոգման ջրի ծախսը փոխհատուցելու մասին որոշումը՝ բյուջեից հատկացնելով 928 մլն դրամ։