Բավ է պառակտվել
27-05-2015 12:19

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի Արևելքի հայերի ՀՀ անձնագրերի պետտուրքի գումարը

ՀՀ կառավարությունը կփոխհատուցի պետտուրքի գումարը՝ շուրջ 17 մլն դրամ հատկացնելով ՀՀ արտգործնախարարությանը: Այսպիսով, Կառավարությունը կփոխհատուցի Սիրիայի, Լիբանանի և Իրաքի մեր հայրենակիցների՝ ՀՀ անձնագրերի ստացման համար վճարվելիք պետական տուրքը:
2015թ. առաջին եռամսյակի ընթացքում տրամադրվել է օտարերկրյա պետություններում վավերական 281 անձնագիր (Սիրիայում՝ 235, Լիբանանում՝ 39, Իրաքում՝ 7), որոնց դիմաց պետական տուրք չի գանձվել: Ընդհանուր առմամբ՝ պետտուրքի փոխհատուցման համար հատկացվելու է 17 մլն. 180 հազար դրամ (առկա փոխարժեքով՝ $35,8): Կառավարությունը մշտապես փոխհատուցում է ՀՀ քաղաքացիության համար դիմող վերոհիշյալ երկրներից ժամանող հայերի անձնագրերի պետտուրքերը: