Բավ է պառակտվել
18-12-2014 12:17

Սահմանամերձ գյուղերում գազի եւ լույսի վճարը 50%-ով կզեղչվի

2015թ. Ադրբեջանի հետ սահմանամերձ գյուղերում կգործի գազի եւ լույսի 50%-անոց զեղչ: Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա՝ դեկտեմբերի 18-ի նիստին: Որոշման համաձայն, սահմանամերձ 32 գյուղերի բնակիչները գազի, էլեկտրականության եւ ոռոգման ջրի համար մասնակի փոխհատուցում կստանան: Այդ գյուղերում տարեկան 360 խմ գազի սպառման համար ճարի 50%-ը կսուբսիդավորվի, այս շեմից ավելի բարձրի դեպքում կգործի սովորական սակագինը: Էլեկտրականության համար նմանատիպ շեմը է սահմանվել տարեկան 1440 կՎտ/ժ-ը: Գազին չմիացած (բոլոր գյուղերը էլեկտրաֆիկացված են) գյուղացիներին կսուբսիդավորեն գազի փոխարեն էլեկտրականության լրացուցիչ օգտագործումը (360 խմ-ից ավել արժեքի նույն 50%-ի չափով): 50%-ով կսուբսիդավորվի նաեւ ոռոգման ջրի վճարը, որը ներկայումս խմ-ի դիմաց կազմում է 11 դրամ: