Բավ է պառակտվել
12-07-2016 08:58

Իրանը Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմ է սահմանել

Իրանի կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի և Իրանի միջև վիզայի վերացման մասին:

Իրանի կառավարության անդամները կիրակի օրը մասնակցել են նախագահ Հասան Ռոուհանիի գլխավորած նիստին: Հանդիպման ընթացքում որոշումներ են կայացվել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական և սովորական անձնագրերի, ինչպես նաև ճանապարհորդական փաստաթղթերի սեփականատերերի համար առանց վիզայի ռեժիմը կարգավորելու վերաբերյալ:

Ավելի վաղ՝ հունիսի 16-ին, Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը և Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայնագիր էին ստորագրել երկու երկրների միջև վիզային ռեժիմը վերացնելու վերաբերյալ: