Բավ է պառակտվել
10-09-2015 17:08

Կառավարությունը զարկ է տալիս արևային էներգետիկայի զարգացմանը. փոխնախարար

Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթին, որով սահմանվում է, որ ցանկացած ֆիզիկական ու իրավաբանական անձ կարող է իր տան տանիքի վրա տեղադրել արևային պանելներ, արտադրել էլեկտրաէներգիա ու վաճառել էլեկտրական ցանցերին: 
Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ վերոնշյալ գործընթացը ազատվում է բոլոր տեսակի հարկերից, ինչպես նաև մինչև 150 կվ հզորություն ունեցող սարքերի տեղադրումը ազատվում է լիցենզիայի առկայության պահանջից: «Այսպիսով` կառավարությունը զարկ է տալիս արևային էներգետիկայի զարգացմանը: Ներկայումս արդեն կան բազմաթիվ տեղեր, որտեղ տեղադրված են արևային պանելներ, բայց մինչ օրս հնարավորություն չի եղել ավելորդ էներգիան վաճառելու: Այս նախաձեռնությամբ հնարավորություն ենք տալիս, որ սեփական կարիքների համար տեղադրեն արևային բանեցներ, ստանան արևային էներգիա՝ առանց մարտկոց գնելու, քանի որ դա մեծացնում է ներդրումը և երկարացնում հետգնումը, վատացնում է տնտեսական շահավետությունը»,- ասաց նա: Հայկ Հարությունյանը նաև նշեց, որ եթե ֆիզիկական կամ իրավաբանական անձը սպառի ավելի շատ էլէներգիա, քան տվել է էլեկտրական ցանցին, ապա նշանակում է, որ պետք է համապատասխան չափով վճարի ներկայումս հաստատված սակագնով, իսկ եթե պակաս էներգիա սպառի, կվճարվի տված էլեկտրաէներգիայի դիմաց: «Մենք չունենք նեևրկայումս հաստատված սակագին, եթե հաստատված լիներ, ապա դա, հավանաբար, կլիներ վերջնական սպառողական գնից բարձր և բացասաբար կազդեր սպառողական զամբյուղի վրա»,– ասաց նա։