Բավ է պառակտվել
03-12-2014 20:10

Քաղաքաշինության նախարարը խոստացել է լուծել երկրաշարժից տուժածների բնակարանների հարցերը

Մինչև հաջորդ տարե վերջ Հայաստանի կառավարությունը կլուծի 1988թ. երկրաշարժից տուժած Գյումրիի բնակիչների բնակարանների հ հարցերը: Այդ մասին այսօր խորհրդարանում հայտարարեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը: Նա նշեց, որ նախարարության վերջին հաշվարկներով՝ բնակչության թվաքանակով Հայաստանի երկրորդ քաղաքում 430 տուժած ընտանիքներ մնացել են առանց նոր բնակարանի:
Նա հիշեցրեց, որ կառավարությունն արդեն 1 մլրդ 450 մլն դրամ առանձնացնելու որոշում է ընդունել, որպեսզի 2015թ. հունիսին բնակարաններ ապահովվեն տուժածների մոտ կեսը, եւ այդքան էլ կտրամադրվի մինչեւ տարվա վերջ մյուս մասին բնակարանով ապահովելու համար: Եւս մեկ տարի անց՝ մինչեւ 2016թ. վերջը վերջնականապես կլուծվի Շիրակի եւ Լոռու մարզերի տուժած գյուղացիների բնակարանների հարցը: