Բավ է պառակտվել
20-10-2016 13:04

ՀՀ կառավարությունը կշարունակի սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման ծրագրերը

ՀՀ կառավարությունը կշարունակի սիրիահայերի և իրաքահայերի ինտեգրման ծրագրերը, հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ։

«Սփյուռքահայերին մատուցվող պետական ծառայություններն առավելագույնս կդյուրացվեն։ Նրանց կառաջարկվեն բիզնես վարելու, ներդրումներ կատարելու ծրագրեր», – ասաց Կարապետյանը։

Վարչապետը նաև անհրաժեշտ համարեց ազգային ինքնության պահպանման ծրագրերի իրականացումը, մասնավորապես, վրացահայերի, այդ թվում` ջավախահայերի շրջանում։

ՀՀ սփյուռքի նախարարության տվյալներով` Սիրիայում ընթացող պատերազի 5 տարիների ընթացքում Հայաստան է տեղափոխվել 20 հազար հայ, որոնցից 17 հազարը մնացել են Հայաստանում։ Մոտ 13 հազարն արդեն ՀՀ քաղաքացիներ են։