Բավ է պառակտվել
29-01-2015 08:52

Ամալ Քլունիի ՄԻԵԴ-ում հայտնվելը առաջ է բերել ԶԼՄ-ների հետաքրքրությունը

«Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով ՄԻԵԴ-ում հայտնված Ամալ Ռամզի Քլունիի հայտնվելն առաջացրել է համաշխարհային լրատվամիջոցների եւ հատկապես ՝ բրիտանական մամուլի հետաքրքրությունը:
«Փաստաբան Ամալ Քլունին կհայտնվի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որպեսզի ելույթ ունենա մի մարդու դեմ, ում դատապարտում են 1915թ. Հայոց ցեղասպանության ժխտման համար», - գրում է Associated Press-ը:
Քլունին 1915թ. Հայոց ցեղասպանությունը (որի ժամանակ 1,5 մլն հայ է սպանվել) ժխտող քաղաքական գործում կներկայացնի Հայաստանը, գրում է «Daily Mail»: Պարբերականը նշում է, որ Քլունին միջազգային իրավունքի եւ արտահանձնման հարցերի ոլորտում մասնագիտացված փաստաբան է: Նա նաեւ ներկայացրել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի եւ Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի շահերը:
«Telegraph»-ը գրում է, որ Ամալ Քլունին Թուրքիայի մեղադրել է մամուլի ազատության նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ: Նա նշել է, որ դատավորների որոշումները կասկածի տակ են դնում 100 տարի առաջ իրագործված Հայոց ցեասպանությունը: