Բավ է պառակտվել
20-01-2015 09:24

Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը կկայանա հունվարի 21-ին

 

Վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությունը կկայանա հունվարի 21-ին: Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի  20-ին: Ավետիսյանների ընտանիքի գնդակահարությունից փրկված միակ անդամը՝ վեց ամսեկան Սերյոժան, մահացավ հունվարի 19-ին: Այդ օրը՝  17:02, արձանագրվել է փոքրիկի կենսաբանական մահը: Չնայած հայ և արտերկրյա բժիշկների անդադար ճիգերին չստացվեց բարձրացնել նրա տվյալները: Զարգացավ սրտանոթային, թոքային և երիկամային անբավարվածությունը, տեղի ունեցան անդառնալի փոփոխություններ, որոնք դարձան երեխայի մահվան պատճառը: